• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որոնք են աշխարհի ամենաթանկ ու ամենաշքեղ տոնածառերը. Թոփ 5

ByEditor

Jan 1, 2024

Սուրբ Ծննդյան տոների գլխավոր խորհրդանիշն ու ամենաշքեղ զարդը՝ տոնածառ: Banksnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկ տոնածառերը, որոնց հաստատ չես համարի ավանդական զարդարված տոնական ծառեր:

1.Ամենաթանկարժեքների շարքը գլխավորում է Emirates Palace հյուրանոցի տոնածառը, որի արժեքը գերազացում է 11.4 մլն դոլարը:

Աբու Դաբին դեռ 2010 թվականին էր զարմացրել աշխարհին՝ ներկայացնելով պատմության ամենաթանկ տոնածառերից մեկը: Այս տոնածառը զարդարված էր ոսկեզօծ զարդանախշերով, որոնք պատրաստված են 181 ադամանդներից, մարգարիտներից, զմրուխտներից և այլ թանկարժեք քարերից:
Թանկարծեք գուխգործոցի գագաթին կար աստղ, որը ևս պատրաստված է մաքուր ոսկուց և զարդարված է ադամանդներով ու թանկարժեք գոհարներով:

2. Ginza Tanaka Disney Gold տոնածառն է՝ 4.2 մլն դոլար արժեքով:

Տոկիոյի ոսկյա գլուխգործոցն ունի 2.4 մետր բարձրություն: Տոնածառը զարդաված  Դիսնեյի ավելի քան 50 կերպարներով: Այն պատմության մեջ կմնա որպես աշխարհի ամենաթանկ տոնածառերից մեկը: 10 հմուտ արհեստավորներից պահանջվել է 2 ամիս այս տոնածառը կյանքի կոչելու համար:

3. Swarovski-ի ամենաբարձր տոնածառն է, որը գնահատվել է 700 000 ԱՄՆ դոլար:

2015 թվականին Swarovski-ն կրկին ստեղծել էր ամենաբարձր տոնածառերից մեկը: Մալայզիայի Pavoilion առևտրի կենտրոնում տեղադրված շքեղ տոնածառն ուներ 23 մետր բարձրություն: Այն զարդարված էր 175 000 թափանցիկ բյուրեղներով, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր ավելի քան 700 000 ԱՄՆ դոլար: Գագաթին կար աստղաձև մեծ զարդ, որը համարվում է հույսի և ապագայի խորհրդանիշ:

Worlds most expensive christmas trees

4.Steve Quick Jewelers Gold Tabletop տոնածառն է, որը գնահատվել է 500 000 ԱՄՆ դոլար:

5. Տոկիոյի 12 կգ-անոց  Ginza Tanaka տոնածառը՝ 468 000 ԱՄՆ դոլար արժեքով:

Ginza Tanaka-ն  հայտնի է ոչ միայն իր ոսկե ստեղծագործություններով, այլև իր աստղաբաշխական արժեքներով: Ginza Tanaka-ի ոսկեձույլ տոնածառերն այնքան ճոխ են, որ առաջին անգամ չէր ընկերության անունը հայտնվում աշխարհի ուշադրության կենտրոնում: