• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինչպիսի փոփոխություններ են արձանագրվել Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում. Ինֆոգրաֆիկա

ByEditor

Nov 28, 2023

Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից է էներգետիկան, որի արդիականացումը և զարգացումը կապահովի ոչ միայն ներքին պահանջարկը, այլ նաև հնարավորություն կտա որոշակի ծավալների արտահանում։

Ոլորտի արդիականացման շրջանակներում հատկապես զգալի են իրականացվող աշխատանքները վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ։ Մրցակցության որոշակի նշաններ են երևում անհատ էներգաարտադրողների միջև։ Միգուցե ոլորտում դիվերսիֆիկացման ճանապարհով հնարավոր լինի ամրապնդել ՀՀ էներգետիկ անվտանգությունը։

 

Էներգետիկայի ոլորտին անդրադարձը պայմանավորված է ոչ միայն մեր տնտեսության համար ունեցած նրա բացառիկ նշանակությամբ, այլ նաև վերջին ամիսներին դիտվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների անկմամբ։

Այս հարցը մեր կողմից ուսումնասիրվել է առաջին հերթին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների փոփոխության ուսումնասիրությամբ տարեկան կտրվածով․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ին 2021թ-ին արձանագրվել է էլէեկտրաեներգիայի արտադրության ծավալների ռեկորդային աճ 16,1%-ով։ Այս աճին մոտ ցուցանիշ արձանագրվել է 2010 և 2011թ-ին՝ 14,5%-ով։

Մյուս կողմից, բավականին շատ են եղել արտադրության ծավալների անկումներ, որոնք շատ զգալի չեն եղել։

Էլեկտրաէներգիայի ամենախոր անկումը դիտվել է 2009թ․-ին 2008թ․-ի համեմատ՝ 7,2%-ով։

ՈՒսումնասիրենք իրավիճակը 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին․

Այս դեպքում հարցը դիտարկում ենք երկու կողմից։ Առաջին հերթին ուսումնասիրում ենք էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների փոփոխությունը 2023թ-ի համապատասխան ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։

Այս պարագայում նկատում ենք, որ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները գրեթե բոլոր ամիսներին արձանագրել են անկումներ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։

Ամենամեծ անկումը դիտվել է հուլիսին՝ 8,5%-ով։ Ամենամեծ աճը դիտվել է օգոստոսին 3,2%-ով։

Դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների փոփոխությունը 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ ամսվա համեմատ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ-ի օգոստոսին հուլիսի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 15,8%-ով, իսկ 2023թ-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է անկում 18,5%-ով։

  • Այսպիսով, մեր կարծիքով արձանագրված հաճախակի անկումները նորմալ չեն հատկապես այն պարագայում, երբ տնտեսությունը շարունակ աճեր է արձանագրում։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազման վրա կարող է ազդել մշակող արդյունաբերության ոլորտում ձևավորված անկումների շարքը։ Մյուս կողմից, եղանակը մինչ այս բարենպաստ էր, որով պայմանավորված էլ տնտեսվարողները կրճատել են էլեկտրաէներգիայի սպառումը։