• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀԷՑ-ը 80 մլն դոլարի պարտատոմսեր կթողարկի, որ կարողանա վարկերը մարել ու ներդրումներ անել

ByEditor

Nov 28, 2023

ՀԷՑ-ը պարտատոմսեր կթողարկի։ ՀԾԿՀ վաղվա նիստում ներառվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է համաձայնություն տալ ընկերության կողմից ՀՀ տարածքում առավելագույնը 80 մլն $ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանն ու դրանք «Ամերիաբանկ»ՓԲ ընկերության կողմից տեղաբաշխմանը՝ պայմանով, որ դրա արդյունքում ներգրավված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ ուղղվեն ընկերության կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեության իրականացման համար ստանձնած և առկա վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման և (կամ) հանձնաժողովի կողմից հաստատված՝ ընկերության ներդրումային ծրագրերով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացմանը:

Որոշման նախագծում մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2023 թ.-ի հոկտեմբերի 23-ի և նոյեմբերի 2-ի գրություններով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և հայտնել, որ առկա վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման և (կամ) հանձնաժողովի կողմից հաստատված ընկերության ներդրումային ծրագրերով նախատեսված կամիտալ ծախսերի իրականացման նպատակով, համեմատաբար ցածր և կայուն տոկոսադրույքով անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար նախատեսում է թողարկել պարտատոմսեր, ինչից ելնելով՝ ընկերության և «Ամերիաբանկ» ՓԲԸ միջև ձեռք է բերվել ընկերության կողմից թողարկվելիք պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու համաձայնություն:

Ելնելով նշվածից՝ ընկերությունը խնդրել է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 80 մլն ամերիկյան դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանը և դրանց տեղաբաշխմանը։

Ընկերության կողմից սույն որոշման նախաբանի «ա» կետում նշված պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանը Հանձնաժողովի կողմից համաձայնություն տալը, «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, չի խախտում էներգետիկ համակարգի հուսալիությունը, անվտանգությունը և ներքին շուկայի սպառողների շահերը»:

Պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը կարող են իրականացվել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

Որոշման համապատասխան նախագիծը կքննարկվի վաղը ԿԾԿՀ նիստում։

Անժելա Պողոսյան