• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Տեղի են ունեցել 48.1 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

ByEditor

Nov 1, 2023

Հայաստանի ֆոնդային բորսայում հոկտեմբերի 30-ին տեղի են ունեցել 48.1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23.8 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.6992%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:

Ինչպես նաև AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ ավելի քան 21.9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 36.2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.8531%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:

Հոկտեմբերի 30-ին AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով և 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 11.2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23.2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.8570%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12.50% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: