• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հունվար-սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 850 հազարի. Հովհաննիսյան

ByEditor

Nov 1, 2023

2023-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել է 48.8 տոկոսով զբոսաշրջիկների թվի ավելացում: Այս մասին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«ՌԴ-ից Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ավելացել են 64.3 տոկոսով: Հունվար-սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 850 հազարի, ՌԴ-ից 945 հազար է, այլ երկրներից՝ 905 հազար»,— ասել է նա:

Նախարարը տեղեկացրել է, որ դրամական փոխանցումների առումով կան նվազման միտումներ, որովհետև անցած տարի գրանցվել էր բավականին բարձր մակարդակ:

«Արձանագրվում են ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների անկում, և բանկերի միջոցով ֆիզիկական անձանց առումով դրամական փոխանցումների զուտ ներհոսքի նվազում ունենք»,— ասել է Հովհաննիսյանը: