• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հարկային նոր բեռը կհանգեցնի արդյոք տաքսի ծառայությունների գների աճին

ByEditor

Oct 30, 2023

Հերթական հարկային բեռն է ավելացվելու օնլայն և անհատական տաքսի ծառայություններ մատուցողների վրա։ Իշխանությունները յուրաքանչյուր անգամ աշխատող մարդկանց հարկային բեռը ավելացնելուց առաջ պնդում են, որ այդ քայլը շատ չի ծանրաբեռնի տնտեսվարողներին։

 

Նոր օրինագծով անկանխիկ վճարների պարագայում տուրքն առաջին տարում սահմանվում է 1,5-2%, որն աստիճանաբար ավելանալու  է և կազմելու է 4%, իսկ կանխիկ վճարների դեպքում՝ 5%։ Այս քայլը կարող է հանգեցնել տաքսի ծառայությունների գների աճին, որը տեղի չի ունենա կայծակնային արագությամբ, այլ կզգացվի աստիճանաբար։ Նկատենք, որ տաքսիներով կամ վարորդով վարձակալված մեքենաներով մարդատար տրանսպորտի ծառայությունների գներն, առանց այդ էլ, բարձր են և դրանք շարունակում են աճել․

Այսպես, 2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի սեպտեմբերի համեմատ տաքսիներով և վարորդով վարձակալված մեքենաներով մարդատար տրանսպորտի ծառայությունների գներն աճել են 3%-ով, մյուս կողմից 2023թ-ի սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ծառայությունների գների փոփոխություն չի նկատվել։

2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2022թ-ի նույն ամիսների համեմատ ծառայությունների գների ամենամեծ աճը դիտվել է հունվարին՝ 9,4%-ով։
2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին համապատասխանաբար նախորդ ամիսների համեմատ ծառայությունների գների ամենամեծ աճը դիտվել է 2023թ-ի հունիսին մայիսի համեմատ՝ 0,9%-ով։