• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կեղծ 20 հազար դրամանոցներ են շրջանառվել․ ոստիկանություն

ByEditor

Aug 31, 2023

Օգոստոսի 29-ին, ժամը 22-ին, Պտղունք գյուղի դեղատան վաճառողուհին զանգել է 1-02 և հայտնել, որ հաճախորդն իրեն տվել է կեղծ 20 հազար դրամանոց: Կինը հայտնել էր նաև, որ չորս հազար դրամի գնումից բացի, ինքը վերադարձրել է մանրը: Նա հավելել է, որ կա տեսագրություն:

Այս մասին hայտնել է ՀՀ Ոստիկանությունը:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Իրավապահներն արագ պարզել են, որ կեղծ դրամով առևտուր անողը Մուսալեռ գյուղի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ է: Ահազանգից երկու ժամ անց նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: