• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արմավիրի մարզում ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

ByEditor

Aug 1, 2023

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Եղեգնուտ և Արգավանդ գյուղերի միջնամասում հայտնաբերել են ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:

Ծանր տեխնիկայով իրականացվող ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ դադարեցվել է:

Չափագրման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ տեղահանվել է 3175խմ ծավալով ավազանման լեռնային զանգված, ինչի արդյունքում դեգրադացվել է 2930խմ մակերեսով տարածք:

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: