• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արդեն առկա է քվանտային թվային վճարումների բացարձակ անվտանգ համակարգ

ByEditor

Aug 1, 2023

Հետազոտողները թվային գործարքներ իրականացնելիս գաղտնագրված հաղորդագրությունների փոխարեն օգտագործել են լույսի առանձին ֆոտոններ, գրում է hightech.fm-ը։

Վիեննայի համալսարանի Քվանտային ֆիզիկոսները հայտարարել են համացանցում գնումների համար բացարձակապես անվտանգ համակարգ ստեղծելու մասին: Տեխնոլոգիան համատեղում է առաջադեմ կրիպտոտեխնիկան և քվանտային լույսի հիմնարար հատկությունները:

Թվային հարթակների համար ՄՊՀ-ն պետք է սահմանի վարքագծի կանոններ․ ՄՊՀ անդամի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թվային վճարումների բացարձակ անվտանգությունն ապահովելու համար գիտնականները դասական գաղտնագրման մեթոդները փոխարինեցին քվանտային պրոտոկոլով, որն օգտագործում է առանձին ֆոտոններ: Թվային վճարումներ կատարելիս այժմ հաճախորդը, վաճառողը և վճարային մատակարարը փոխանակում են գաղտնագրված հաղորդագրություններ, կրիպտոգրամներ, որոնք հեշ-գործառույթի հաշվարկման արդյունք են, ինչն էլ երաշխավորում է յուրաքանչյուր գնման մեկանգամյա բնույթը:

Հետազոտողները տվյալների փոխանակման համար քվանտային արձանագրություն են մշակել: Որպես կրիպտոգրամ` դրանում գործում են հատուկ պատրաստված առանձին ֆոտոններ, որոնք վճարային ծառայություններ մատուցողից փոխանցվում են հաճախորդին։ Վճարման ընթացակարգի համար հաճախորդը չափում է այդ ֆոտոնները, չափման պարամետրերը կախված են գործարքի պարամետրերից:

Քանի որ լույսի քվանտային վիճակները հնարավոր չէ պատճենել, գործարքը կարող է իրականացվել միայն մեկ անգամ: Միևնույն ժամանակ, ենթադրյալ վճարումից ցանկացած շեղում փոխում է չափման արդյունքները, որոնք ստուգվում են վճարման մատակարարի կողմից, ինչը այս թվային վճարումն անկասկած անվտանգ է դարձնում:

Հետազոտողները հաջողությամբ իրականացրել են քվանտ-թվային վճարումները քաղաքային ցանցի ներսում 641 մ երկարությամբ օպտիկամանրաթելային ալիքով, որը միացնում է Վիեննայի կենտրոնում գտնվող երկու համալսարանական շենքերը: Մշակողները ավելացնում են, որ փոխանակումը մոտ ապագայում զգալիորեն կարագանա տեխնոլոգիայի զարգացման հետ:

Ժամանակակից վճարային էկոհամակարգում հաճախորդների գաղտնի տվյալները փոխարինվում են պատահական թվերի հաջորդականությամբ, և յուրաքանչյուր գործարքի յուրահատկությունն ապահովվում է դասական գաղտնագրման մեթոդով կամ կոդով:

Այնուամենայնիվ, համակարգչային հզոր ռեսուրսներ ունեցող հարձակվողներն ու վաճառողները կարող են կոտրել այս կոդերը և վերականգնել հաճախորդների անձնական տվյալները և վճարումներ կատարել նրանց անունից: Քվանտային թվային վճարումների օգտագործումը կարող է լուծել այս խնդիրը: