• Fri. May 10th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Heineken-ը վաճառում է իր ռուսական ակտիվները, գնորդն արդեն կա

ByEditor

Aug 1, 2023

Heineken-ը վաճառում է իր ռուսական ակտիվները, գնորդն արդեն գտնվել է, գործարքը սպասում է կառավարության հաստատմանը։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ակտիվները արժեզրկվում են, գրում է РБК-ն:

Գարեջրագործական կոնցեռնի կիսամյակային հաշվետվության մեջ արդեն իսկ նշվել է ռուսական ակտիվների՝ 201 մլն եվրոյով արժեզրկման մասին:

«Մենք ոչ մի ֆինանսական օգուտ չենք ստանում ընթացիկ գործառնություններից, չենք շահի բիզնեսի վաճառքից և մինչև օրս կրել ենք արժեզրկումից վնաս՝ 201 մլն եվրոյի չափով (2022թ. դեկտեմբերին՝ 88 մլն և 2023թ. հունիսին՝ 113 մլն եվրո), ինչի արդյունքում զուտ հաշվեկշռային արժեքը 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ զրոյական է»,- ասվում է հաշվետվության մեջ։

Heineken-ը նաև հայտնել է, որ ընկերության գործառնական շահույթը նվազել է 22,2%-ով՝ մինչև 1,6 մլրդ եվրո, և դա՝ հիմնականում ակտիվների արժեզրկման պատճառով: