• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Տվյալ ճանապարհահատվածում սահմանափակվելու է երթևեկությունը. Քաղաքապետարան

ByEditor

Jun 26, 2023

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար օգտվել Լ.Ձաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: