• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ է ստեղծվում

ByEditor

Jun 8, 2023

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Աշխատանքային խումբը ստեղծվում է նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով»,– մասնավորապես ասված է որոշման մեջ։

Հաստատվել է նաև խմբի կազմը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է տեղեկատվություն ներկայացնի կատարված աշխատանքների մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և եվրասիական այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտոր կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։