• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Տնտեսական հանցագործությունները զարմանալի աճ են գրանցել

ByEditor

Apr 3, 2023

Այսօր Երևանում տեղի ունեցող ծառերի սպանդը և դրան հետևող Երևանի քաղաքային իշխանությունների տարօրինակ հայտարարությունները անհետևանք չեն մնալու: Ծառերի հատման այս հապճեպ որոշումը մարդկանց  շրջանում տարատեսակ քննարկումների առիթ է դաըձել:

Երբ սոցցանցերում ուսումնասիրում ես մտահոգ քաղաքացիների գրառումներն ու մեկնաբանությունները, տեսնում ես, որ Երևանի իշխանությունների նկատմամբ առկա է չափազանց մեծ անվստահություն: Կան օգտատերեր, որոնք մեղադրում են իշխանություններին տնտեսական հանցագործության մեջ: Նրանց կարծիքով նման արագ գործողությունները պայմանավորված են կոռուպցիոն մեծ ռիսկերի հետ: Շատերն անգամ պնդում են, որ առկա է փողերի լվացում և այլն:


Նման խոսակցությունները վերահաստատում են այն փաստը, որ երևանցիների համբերության բաժակը լցվել է. մարդիկ իրապես հոգնել և զզվել են քաղաքում տիրող ամենաթողությունից և անպատասխանատվության բարձր մակարդակից:

Անդրադառնալով Հայաստանում տնտեսական հանցագործություններին՝ օգնության կանչենք վիճակագրությանը.

Գծապատկեր 1. Արձանագրված տնտեսական հանցագործությունների թիվը 2022թ-ին և 2023թ-ի հունվար ամսին

Հայաստանում 2022թ-ին արձանագրված տնտեսական հանցագործությունների թիվը կազմել է 1,388 միավոր: Վերջինս 2021թ-ի համեմատ աճել է 34%-ով: 2023թ-ի հունվարին 2022թ-ի հունվարի համեմատ տնտեսական հանցագործությունների թիվը նվազել է 5%-ով՝ կազմելով 72 միավոր:

2022թ-ին արձանագրված տնտեսական հանցագործությունների թվաքանակի կառուցվածքին կարող եք ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 2.ՀՀ-ում արձանագրված հանցագործությունների թվաքանակի բաշխումը 2022թ-ի դրությամբ

2022թ-ին արձանագրված տնտեսական հանցագործությունների թվաքանակում 77%մասնաբաժին ունեն տնտեսական գործունեության դեմ գործած այլ հանցագործությունները, որոնց թվաքանակը 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է 88%-ով:

2023թ-ի հունվարին 2022թ-ի նույն ամսվա համեմատ այլ տնտեսական հանցագործությունների թվաքանակը կտուկ նվազել է: 21% մասնաբաժին ունեն կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը: Այս հանցագործությունների թվաքանակը 2022թ-ին 2021թ-ի համեմատ նվազել է 34%-ով, իսկ 2023թ-ի հունվարին 2022թ-ի հունվար համեմատ, ընդհակառակը, աճել է մոտ 4 անգամ: Փողերի լվացման հանցագործությունների մասնաբաժինը կազմում է 2%: Վերջինիս մասով արձանագրված դեպքերի թիվը 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է 2%-ով: