• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գողություն կատարողը նույն ընկերության աշխատակիցն էր

ByEditor

Apr 3, 2023

Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կայանված «Միցուբիշիի» դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով՝ սրահից գողացել են 740 000 դրամ: «Միցուբիշի» պատկանում էր ՍՊ ընկերություններից մեկին:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ուջան գյուղում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Երևանի 31-ամյա մի բնակչի, ով նույն ՍՊԸ-ի աշխատակից է: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի միջից հայտնաբերվել է 740 000 դրամը:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: