• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայէկոնոմբանկն ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

ByEditor

Mar 15, 2023

Հայէկոնոմբանկն ավարտել է 11.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 5.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմում է 1,000,000,000 ՀՀ դրամ և 7,500,000 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2025թ. հոկտեմբերի 3-ին:

«Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և լինելու են շուկա ստեղծող (market maker)»,-ասված է բանկի հաղորդագրությունում: