• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ամուլսարի հանքավայրի շահագործումը կվերսկսվի․ այսօր համաձայնագիր կստորագրվի

ByEditor

Feb 24, 2023

ՀՀ կառավարությունը $ 250 մլն համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Այս մասին այսօր Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք փորձում ենք տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, բայց հանքարդյունաբերության նվազումը նպատակ չէ։ Հանքարդյունաբերության նվազումը տեղի է ունեցել երկրորդ խոշոր հանքի՝ «Թեղուտի» կանգնած լինելու պատճառով, որի սեփականատերը և փոխկապակցված գործընկերները հայտնվել են սանկցիայի տակ, և այդ պատճառով ընկերությունը չի կարողացել գործունեություն ծավալել։ Մենք աշխատում ենք իրենց հետ, որպեսզի այնպիսի լուծումներ գտնենք, որոնք թույլ կտան հանքը վերաշահագործել։ Ասեմ նաև, որ հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը։ Այսօր ժամը 5-ին մենք 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործում, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան՝ Լիդիանը, Ամուլսարը»,- նշեց Քերոբյանը։