• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին

ByEditor

Feb 23, 2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։