• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանում կրկին առողջ տրամաբանությունը պարտվեց փողին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Feb 23, 2023

Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն անգամ օգտագործում են այն փաստը, որ հայ ժողովուրդը կրկին անգամ իրենց ընտրել է Հայաստանի բարձրագույն իշխանության ղեկին։ Այս առումով իշխանությունը որոշումներ է կայացնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ և յուրաքանչյուր անգամ այդ որոշումները հիմնավորում է այն հանգամանքով, որ եթե հանրությունը հնարավորություն է տվել իրենց կրկին իշխելու, ապա համաձայնություն է տվել կառավարության ցանկացած գործողության համար։

Այս համատեքստում, կառավարության հերթական խայտառակ որոշումներից մեկը Ամուլսարի վերաբացումն է։ Այս հարցի շուրջ չկա համաձայնություն։ Իրենց բողոքի ձայնն են բարձրացրել բնապահպանները և տեղաբնակները։ Վերջիններս անհանգստացած են հանքի շահագործման արդյունքում հնարավոր հետևանքներից։ Բնապահպանները ոչ 1 անգամ նշում են, որ հանքում առկա ուրանի պաշարները անդառնալի հետևանքներ կարող են ունենալ և հանգեցնել բնապահպանական աղետի հանքի շահագործման հետևանքով։ Այս հարցը բազմիցս հետաձգվել է և, հավանաբար, տեսնելով, որ հանրությունն իր ուշադրության կենտրոնում է պահում այլ հարցեր, փաստացի իշխանությունը գնացել է գործարքի։

Դեռևս պարզ չէ, թե այս գործարքի հետևում ինչպիսի ուժեր են աշխատել, ինչպիսի գումարներ կարող են շրջանառված լինել, որպեսզի կայացվեր այս հակահայկական, հակաբնապահպանական և հակատնտեսական որոշումը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեծ գոհունակությամբ և ժպիտով ստորագրեց մի հուշագիր, որի արժեքը, ըստ հրապարակված տվյալների, կազմում է 250 միլիոն ԱՄՆ դոլար.

Այս խայտառակ որոշման արդյունքում, ըստ Հայաստանի իշխանությունների, Հայաստանը ունենալու է հավելյալ 1 % տնտեսական աճ։ Ներկայացված այս թիվը չափազանց կասկածելի է և խնդրում ենք տրամադրել այն հաշվարկները, որոնք հանգեցրել են նման եզրահանգման։ Բացի այդ՝ արդյոք այս աճը թունավոր չի լինելու հայ ժողովրդի համար։ Շրջակա համայնքներին Լիդիան Արմենիան պարտավորվելու է վճարել տարեկան 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Հարց է առաջանում սա ինչ վճար է կամ սա ինչ կաշառք է։ Իսկ կառավարությունն առանց որևէ գումար ծախսելու ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12,5 %-ը։ Հարց է առաջանում ովքեր են տիրանալու այս բաժնետոմսերին։ Այս ամենում ամենացավալին և տխրեցնողը այն է, որ որևէ բառ կամ հիմնավորումներ չեն ասվում և բերվում սպասվելիք բնապահպանական խնդիրների մասին։ Որևէ կերպ չի հասկացվում կոնկրետ ինչ միջոցառումներ և ինչ գումարներ են ծախսվելու հնարավոր բնապահպանական, առողջապահական և այլ խնդիրները լուծելու համար։