• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Բաքվի բռնապետը հերթական բարբարջանքներն է հնչեցրել». Վարդան Ոսկանյան

ByEditor

Dec 25, 2022

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաքվի բռնապետը Հայաստանից սերող մի խումբ իբր «մտավորական» ադրբեջանցիների հետ հանդիպմանը հերթական բարբարջանքներն է հնչեցրել, թե Հայաստանը իբր «Արևմտյան Ադրբեջան» է, և դրա մասին «վկայում են» բազմաթիվ իբրև թե փաստեր։ Հայաստանի գրեթե ամեն թիզ հողում մեր փառապանծ նախնիները թողել են մեր երկրի հայկական քաղաքակրթական անձնագրերը՝ հազարամյակներով կերտելով յուրատեսակ և հենց հայկական մշակութային միջավայր։

Այս լուսանկարում իմ կողքի թփուտներով ու ծառերով սքողված միջնադարյան եկեղեցու նույնիսկ մասունքները խոսում են այն մասին, որ այս հողը թե՛ սրբազան է, թե՛ հայկական, և բարբարոսների՝ դրա նույնիսկ մեկ թիզին «հավակնելը» անպատկառություն է, որը պետք է պատժվի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *