• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի գնի սահմանաչափի շուրջ

ByEditor

Dec 21, 2022

Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի գնի սահմանաչափը մեկ մեգավատ/ժամի համար սահմանել €180, նախօրեին հայտարարել է ԵՄ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցչությունը։

«Մենք ողջունում ենք ԵՄ նախարարների պայմանավորվածությունը գազի գնի առաստաղի շուրջ՝ մեկ մեգավատ/ժամի համար €180 սահմանում, այն նախատեսում է գների սահմանափակում եվրոպական բոլոր հանգույցների համար»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Ենթադրվում է, որ առաստաղը կաշխատի գազի շուկայի շտկման եվրոպական մեխանիզմի շրջանակում։ Առաստաղը ներկայացնում է այն արժեքը, որին հասնելուց հետո գործարկվում է շտկման մեխանիզմը։ Այս առավելագույն գինը եւ պետք է որոշեին նախարարները։

Իր հերթին ԵՄ Խորհուրդը տեղեկացրել է, որ մեխանիզմը ուժի մեջ կմտնի 2023 թվականի փետրվարի 15-ից

«Էներգետիկայի ոլորտում կարգավորող մարմինների համագործակցության ԵՄ գործակալությունը (ACER) մշտապես կվերահսկի շուկաները եւ եթե նկատի, որ կիրառվել է շտկման մեխանիզմը, իր կայքում կհրապարակի «շուկայի շտկման մասին հաղորդագրություն»»,- նշել են ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունում։

Փաստաթղթում ասված է, որ 2023 թվականի հունվարի 23-ին Արժեթղթերի եւ շուկաների եվրոպական վարչությունը (ESMA) ACER-ի հետ համատեղ կհրապարակի գազի շուկայի շտկման մեխանիզմի ներդրման վերաբերյալ նախնական զեկույցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *