• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Եվրագոտում նոյեմբերին գնաճը տարեկան հաշվարկով նվազել է մինչև 10,1%

ByEditor

Dec 17, 2022

Եվրագոտում տարեկան հաշվարկով գնաճը նոյեմբերին նվազել է մինչև 10,1%՝ նախորդ ամսվա 10,6%-ից, հայտնել է Եվրամիության վիճակագրական գործակալությունը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Եվրագոտու բոլոր 27 երկրներում տարեկան հաշվարկով գնաճի մակարդակը հոկտեմբերի 11,5%-ից նոյեմբերին նվազել է մինչև 11,1%-ի։

Գնաճի ամենաբարձր ցուցանիշը՝ 23,1 %, արձանագրվել է Բելգիայում, երկրորդ տեղում են Մերձբալթյան պետությունները՝ 21,4%։ Եվրոպական կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշը 2% գնաճն է: Ավելի վաղ աշնանային տնտեսական կանխատեսման մեջ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ 2022 թվականի չորրորդ եռամսյակում և 2023 թվականի առաջին եռամսյակում Եվրամիությանը ռեցեսիա է սպասվում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *