• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում

ByEditor

Dec 9, 2022

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Auroranews-ին Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի գերեզմանների մոտ։

«Դեպքի հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե»,-ասացին ոստիկանությունից։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս․-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ․-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *