• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Համագործակցություն հայկական աքսելերատորների հետ» դրամաշնորհային մրցույթ

ByEditor

Nov 26, 2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է «Համագործակցություն հայկական աքսելերատորների հետ» դրամաշնորհային մրցույթ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել 2022 թվականին աքսելերացիոն ծրագրի մասնակցած ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի եւ (կամ) ծառայության գաղափարը կամ նախատիպը ուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջեւ (յուրաքանչյուրին՝ մինչեւ 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):

Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու եւ ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետեւյալ հղումով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *