• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կյանքը ցույց կտա. ՌԴ դեսպանը՝ ԼՂ–ում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին

Byadmin

Dec 13, 2021

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 1960 զինծառայողներով։

Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևոր ներդրում է, որպեսզի մարդիկ ապրեն անվտանգության զգացումով: Երևանում «Նոր սերունդ» ծրագրի սաների հետ հոբելյանական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Բանն այն է, որ կողմերի նախնական պայմանավորվածության համաձայն ՝ ռուս խաղաղապահները Արցախում հինգ տարով են տեղակայվել։ Սակայն վերջերս Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել էր, որ ռուսական զորակազմի ներկայության անժամկետ անհրաժեշտություն կա։«Կան պայմանավորվածություններ, կա մեր խաղաղապահ զորախմբի գործունեությունը, որն իսկապես կարևոր ներդրում է, որպեսզի մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացումով և ապագայի տեսլականով։ Այս բարդ իրավիճակում սա իսկապես լուրջ և կարևոր գործոն է խաղաղության համար», – նշել է ՌԴ դեսպանը։

Խոսելով կողմերի հետագա գործողությունների և ԼՂ–ում խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին` Կոպիրկինը նշեց. «Կյանքը ցույց կտա»:

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *