• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ուկրաինայի դեսպանատունը` Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք մատակարարելու մասին

ByEditor

Nov 19, 2022

Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին։ Նման հայտարարություն է հայտնվել Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կայքում:

Դեսպանատունը հղում է արել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու` 2020 թվականին արած գրառմանը, որում երկրի առաջնորդը նշում է, որ «Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել»:

 

«Ռուսական հերթական ֆեյքը, ինչպես նախկինում, նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև, երկու պետությունների ժողովուրդների միջև։ Սա Ռուսաստանի մոտեցումն է, որը 2014թ.-ին չհրահրված ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ, որն այս տարվա փետրվարի 24-ին վերածվեց հանցավոր լայնամասշտաբ պատերազմի ուկրաինական պետության դեմ»,- հայտնում է դեսպանությունը, – «Այնուամենայնիվ, Ուկրաինան բաց էր և շարունակում է բաց մնալ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության համար»։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ:
Ադրբեջանական զինուժի կողմից այդ արգելված զինամթերքի օգտագործման վերաբերյալ հանձնաժողովում լսումների ժամանակ նա նշել է, որ դրանք մատակարարվել են Ուկրաինայի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *