• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Քաթարում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ գարեջուր չեն խմի

ByEditor

Nov 18, 2022

Երկու օրից Քաթարում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում գարեջրի վաճառքը մարզադաշտերում և դրանց հարակից տարածքներում կարգելվի։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆուտբոլային ֆեդերացիաների միջազգային ընկերակցությունը՝ FIFA-ն՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է Քաթարի իշխանությունների և առաջնության գլխավոր հովանավորներից մեկի՝ Budweiser գարեջրի արտադրությամբ զբաղվող AB InBev ընկերության միջև երկարատև բանակցություններից հետո։

«Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ալկոհոլային խմիչքների վաճառքը կենտրոնացնել երկրպագուների համար նախատեսված հատուկ գոտիներում և արտոնագրված հաստատություններում՝ հեռացնելով խմիչքի վաճառքով զբաղվող կետերը մարզադաշտերից և դրանց շրջակայքից», – նշված է FIFA-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

«Առաջնությանը ժամանող երկրպագուների մի զգալի մասը Մերձավոր Արևելքից և Հարավային Ասիայից է, որտեղ ալկոհոլը տեղական մշակույթում մեծ տեղ չունի։ Դա է պատճառը, որ ալկոհոլային խմիչքների առկայությունը կարող է տհաճություն պատճառել այդ մարդկանց», – նշում են FIFA-ի ներկայացուցիչները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *