Վրաստանի իշխանությունները մտադիր են Սև ծովը Կամուրջ դարձնել Եվրամիության հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Նյու Դելիում «Raisina Dialogue 2025» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող «Մրցակցություն և Համագործակցություն՝ հանուն անվտանգ ապագայի» քննարկման ժամանակ։ Այս մասին գրում է EADaily-ն։
«Երկար ժամանակ Վրաստանը մշտապես ձգտում էր Սև ծովը դարձնել Եվրամիության հետ միավորող կամուրջ, այլ ոչ թե բաժանող պատնեշ։ Այսօր մենք ունենք իրական հնարավորություններ այդ նպատակին հասնելու համար, բայց դա պահանջում է ակտիվ աշխատանք և ներդրումներ», — ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կողմերը կարող են լայնածավալ նախագծեր իրականացնել, որոնք օգուտ կբերեն Եվրամիությանը և ողջ Եվրոպային։
«Մենք մեզ դիտարկում ենք որպես Եվրոպայի մաս, ուստի Եվրոպայի անվտանգության հարցերն ուղղակիորեն վերաբերում են մեզ։ Այս համատեքստում կարևոր է հաշվի առնել արևելյան ուղղության հսկայական ներուժը, որն օգուտ կբերի ամբողջ Եվրոպական տարածաշրջանին», — հավելել է Բոչորիշվիլին։
Համաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թուլսի Գաբարդը:
Ինչպես հայտարարել է Բոչորիշվիլին, Raisina Dialogue-ը «շատ լավ հնարավորություն է Վրաստանի համար հրապարակայնորեն եւ բարձրաձայն հնչեցնելու իր դիրքորոշումը»: