Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը տարօրինակ տեսք կունենա որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ՝ հաշվի առնելով իր պապի անցյալը և Մեծ հաղթանակի 80-ամյակը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաղթանակի 80-ամյակի տարում, որպես Գլխավոր ասամբլեայի նախագահ, տարօրինակ կլինի տեսնել նացիստի թոռնուհուն, որը հպարտանում է իր պապի «սխրանքով»։
Ավելի վաղ DPA գործակալությունը, հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի կաբինետը ծրագրում է Բերբոքին առաջադրել որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի 2025-2026 թվականների թեկնածու։