Թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր արդեն երկրորդ անգամ բացահայտ անհեթեթություն և ապատեղեկատվություն է տարածում. Արման Աբովյան

Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր արդեն երկրորդ անգամ բացահայտ անհեթեթություն և ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական զորքերը գնդակոծում են իրենց դիրքերը Սյունիքում:

Դե սա ակնհայտ սուտ է , քանզի համաձայնվել , որ անհնարին է պատկերացնել, որ ներկայիս հայաստանյան իշխանությունը նույնիսկ համարձակվի թարս նայել թուրքերի կամ ադրբեջանցիների ուղղությամբ …էնթլ գնդակոծելու հրաման տա։

Բա ինչու° են ստում թուրք-ադրբեջանական օկուպանտները:

Ամեն ինչ պարզ է, սա արդեն հայ հասարակության մեջ վախը սրելու վաղեմի միջոց է և մյուս կողմից Հայաստանի դեմ սադրանքների հերթական փուլին նախապատրաստվելը։

Նկատեք, ճնշումները ոչ թե հայաստանյան իշխանությունների, այլ հայ հասարակության վրա են ։

Թուրքիան և Ադրբեջանը վաղուց արդեն իմաստ չեն տեսնում Հայաստանի թավշյա իշխանությունների վրա ճնշում գործադրելու մեջ։

Հայաստանի ներկայիս իշխանություններն առանց այդ էլ առանց ճնշման Հայաստանի շահերը հանձնում են թուրք-ադրբեջանական տանդեմին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *