Միացյալ Նահանգները չի աջակցում Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն G7-ի երկրների արտգործնախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նախագահ Թրամփը հասկացրել է, որ մենք նման տարբերակներ ունենք: Բայց հիմա դրա ժամանակը չէ, քանի որ անհրաժեշտ է երկու կողմերին ներգրավել խաղաղ բանակցությունների մեջ», — լրագրողներին ասել է Ռուբիոն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող վերահսկել Եվրոպայի գործողությունները, սակայն Վաշինգտոնը հույս ունի, որ եվրոպացի դաշնակիցները կհասկանան՝ շուտափույթ հրադադարի անհչաժեշտությունը:
«Ինչ էլ որ եվրոպացիները որոշեն, անգամ պատժամիջոցների մասին։ Մենք չենք կարող դա վերահսկել, քանի որ Եվրամիության անդամ չենք եւ ձայնի իրավունք չունենք», — հավելել Է պետքարտուղարը: