«Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը շնորհավորում է կազմակերպության նախագահ Նազիկ Ամիրյանի ծննդյան տարեդարձը։
Մենք հպարտ ենք, որ մեր հզոր Զորավար Մանվել Գրիգորյանի ողբերգական մահից հետո, դուք գտաք ձեզ ու համախմբեցիք մեզ ձեր կողքը, որով ուժ տվեցիք մեզ ապրելու ու հավատալու, որ արդարությունը հիվանդանում է, բայց երբեք չի մեռնում։
Դուք հավատացրեցիք մեզ, որ այսքան դավաճանված լինելուց հետո, մեր տեսակը կարող է հավատալ նորից իր ուժին ու պայքարել իր նահատակված ընկերների արյան գնով
կորցրած հայրենիքի համար ։
Ձեր ուժեղությունը փոխանցվում է մեզ ու մենք խոստանում ենք, որ լինելու ենք ձեր կողքին ու միասին իրականություն ենք դարձնելու ձեր հայրենանվեր երազանքները։
Մենք ցանկանում ենք, որ դուք ժպտալով հաղթեք կյանքի բոլոր դժվարությունները։
Շնորհավոր ծնունդդ մեր սիրելի Ամիրյան ջան։
«Հաղթանակի 5-րդ բրիգադ»
Հայրենասիրական հասարակական
կազմակերպության կազմկոմիտե




