ՌԴ ՆԳՆ հայտարարությունը՝ երկրում ապօրինի գտնվող օտարերկրյա քաղաքացիների մասին

Ավելի քան 680 հազար օտարերկրյա քաղաքացիներ ընդգրկված են վերահսկվող անձանց ռեեստրում խախտումների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Այս ռեեստրի հիմնական նպատակն է սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնք ապօրինի են գտնվում մեր երկրում, այսինքն՝ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են մեր երկրում մնալու իրենց օրինական հիմքերը։ Այս ռեգիստրում կա 685 հազար քաղաքացի»,- ասել է նա «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Կոլոկոլցևը հավելել է, որ ռեեստրի ներդրումը պետք է խրախուսի օտարերկրացիներին օրինականացնել Ռուսաստանում բնակվելը։

«Մինչև ապրիլի 30-ը նրանք պետք է ներկայանան ՆԳ մարմիններին, օրինականացնեն իրենց մնալը, տրամադրեն անհրաժեշտ փաստաթղթերը, և միայն դրանից հետո կհեռացվեն այս ռեեստրից»,- ընդգծել է նախարարը։

Նշենք, որ ՌԴ–ում վերահսկվող անձանց ռեեստրը գործարկվել է փետրվարի 5-ին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *