Հռոմի պապը դարձյալ միացվել է թոքերի արհեստական օդափոխության համակարգին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նորից միացված է շնչառական սարքին. Այս մասին երկուշաբթի՝ մարտի 3-ին, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

«Այսօր Վեհափառ Հայրապետը սուր շնչառական անբավարարության երկու նոպա է ունեցել՝ առաջացած էնդոբրոնխիալ լորձի զգալի կուտակման և դրան հաջորդած բրոնխոսպազմի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Սուրբ Հայրը ողջ ընթացքում մնաց զգոն, գիտակից և հաղորդակցական: Կանխատեսումները մնում են զգուշավոր»,- եզրափակել է Վատիկանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կիրակի օրվա ընթացքում կայուն է մնացել, և նա այլևս թոքերի արհեստական շնչառության կարիք չի ունեցել, ինչը վկայում է երկկողմանի թոքաբորբի դեմ 88-ամյա պոնտիֆիկոսի պայքարում առաջընթացի մասին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *