«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները երկուշաբթի՝ ժամը 13:00-ին, հրավիրում են բոլորին միանալու ակցիային՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ․
«Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին»։
«28 հասարակական կազմակերպություններ ստորագրել են բաց նամակ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:
Ակցիայի ժամանակ նամակը պաշտոնապես հանձնվելու է ԿԽՄԿ երևանյան գրասենյակին:
Կկազմակերպվի բողոքի խաղաղ ցույց՝ իրազեկելու միջազգային հանրությանը:
Միացե՛ք:
.jpg.png)
Յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը ցույց է տալիս մեր միասնականությունը և վճռականությունը:
Խրախուսվում է ակցիային մասնակցությունը
- Հայերեն և անգլերեն պաստառներով, FreeArmenianHostages SaveRubenVardanyan հեշթեգերով
- Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների նկարներով
ԿԽՄԿ-ն ունի բացառիկ մանդատ և պարտավորություն՝ պաշտպանելու բանտարկյալներին, հատկապես էթնիկ հատկանիշով հետապնդվող և քաղաքական պատճառներով դատվողներին:
Հանդիպում ենք՝ մարտի 3–ին՝ ժամը 13:00-ին, Նաիրի Զարյան 73/3 հասցեում»,- ասվում է հաղորդագրությունում։