ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Վլադիմիր Զելենսկին դեռ չի հասկանում, թե ինչ սխալ է արել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես վստահ չեմ, որ մենք սխալ բան ենք արել»,- ասաց նա։
Զելենսկին նաև հրաժարվել է ամերիկյան հեռուստատեսությամբ ներողություն խնդրել Սպիտակ տանը իր գործողությունների համար, սակայն խոստովանել է, որ տեղի ունեցածը «ձեռնտու չէր» կողմերից ոչ մեկին։
Թրամփն ու Զելենսկին հանդիպել են ուրբաթ օրը Վաշինգտոնում, և այն վերածվել է թեժ վեճի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը Զելենսկիին «դուրս է շպրտել» այն կոնֆլիկտից հետո, երբ ամերիկացի առաջնորդն իրեն անհարգալից է զգացել։ Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվել է