Եվրամիությունը պետք է հարված հասցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, BFM TV-ին ասել է Ֆրանսիայի նախկին առաջնորդ Ֆրանսուա Օլանդը։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը «արձագանքում է միայն դրամապանակին՝ փողին»։
«Մենք՝ եվրոպացիներս և ֆրանսիացիներս… պետք է նրան հարված հասցնենք, շատ ուժեղ»,- ասել է Օլանդը։
Նախկին նախագահը կարծում է, որ Թրամփը Կիևից «լկտիաբար» պահանջել է հազվագյուտ հողային մետաղներ, սակայն հրաժարվել է անվտանգության երաշխիքներ տալ։ Օլանդը նաև մատնանշել է ԱՄՆ նախագահի կողմից փոխհատուցման կանոնավոր պահանջները։ Քաղաքական գործիչը վստահ է, որ ԵՄ երկրները պետք է փորձեն վնասել ԱՄՆ տնտեսությանը։
Փետրվարի 26-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Եվրամիության նկատմամբ 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի ոչ միայն մեքենաների, այլեւ «մնացած ամեն ինչի համար»։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ստեղծվել է ԱՄՆ-ին «խաբելու» համար, ինչն էլ արեց։