ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Վարդան Ղուկասյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Վարդան Ղուկասյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց
«USArmenianews» լրատվական կայքը տեղեկացել է, որ, երեկ՝ փետրվարի 20-ին, երեկոյան, «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է (ունեցել է սրտի խնդիր և արյան բարձր ճնշում) և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Վարդան Ղուկասյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«ԴՕԿ» կուսակցությունը հայտարարությունէ տարածել՝ գրելով․ «Տեղեկացված ենք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ տարածված հրապարակումների մասին։
Կուսակցությունը անհրաժեշտության դեպքում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *