ՔԿ-ն հաստատում է՝ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով տուժողի և պաշտպանի միջև ծեծկռտուք եղել է, նախաձեռնվել է քրեական վարույթ

«Փաստինֆո»-ն գրում է․

ՔԿ-ն հաստատում է՝ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կողմերի միջև ծեծկռտուք է եղել։

Նշենք, որ «Փաստինֆո»-ն հղում անելով աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով նախորդ դատական նիստերից մեկից հետո՝ լարված իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի՝ կնոջն ու երկու երեխային կորցրած տղամարդու և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում նշանակված դատական նիստից հետո երկու կողմերի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *