«Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, որը վաճառվում էր 490.000 դոլարով». ԶԼՄ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը նոր առանձնատուն է ձեռք բերել Երևանում: Այն գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այս մասին «Ֆակտոր»-ը տեղեկացել է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից։
Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ առանձնատունը գրանցված է Հասմիկ Խլղաթյանի անունով։ Հասմիկ Խլղաթյանը Տիգրան Ավինյանի մայրն է։
Ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ Ավինյանն ու Խլղաթյանը գրանցված են նույն հասցեում՝ Ագաթանգեղոսի փողոցում։ Առանձնատունը քաղաքապետի ընտանիքը գնել է 2024 թվականի նոյեմբերի 19-ին։ Նույն օրը այն գրավադրվել է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում։ Առանձնատունը եռահարկ է և պարսպապատված։ Ըստ փաստաթղթերի՝ առանձնատանը կից կա օժանդակ շինություն և հողամաս։ Հողատարածքի մակերեսը 740 քմ է, իսկ առանձնատանը՝ 340 քմ։ Լրատվականը նշում է, որ առանձնատունը վաճառվում էր 490 հազար դոլարով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։