Առաջնահերթություններից ելնելով՝ Հայաստանի Կառավարությունը պետբյուջեից շուրջ 39 միլիոն դրամ գումար է հատկացրել հասարակական մի կազմակերպության, որի անունը պահվում է գաղտնի։
Թե ինչ առաջնահերթության մասին է խոսքը, դա ևս Կառավարությունը չի բացահայտում։
Ըստ հույժ գաղտնի կետեր պարունակող Կառավարության որոշման՝ հայտարարվել է մրցույթ, որին մասնակից հասարակական այդ կազմակերպությունն էլ հաղթել է ու ստացել շուրջ 39 միլիոն դրամ։
Նշենք, որ ըստ Կառավարության, այս որոշումը կապ ունի ռազմավարական փաստաթղթերի, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարության հետ։