ՄԱԿ-ը խստորեն դատապարտել է մարդու իրավունքների խախտումները, որոնք իրականացվել են Ռուանդայի կողմից աջակցություն ստացած «Մարտի 23-րդ շարժում» զինված խմբավորման կողմից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ): Այդ մասին տեղեկացնում է TACC-ը։
«Խոսքը խաղաղ բնակիչների կոտորածների մասին է, որոնք ապրում էին ապստամբների կողմից գրավված տարածքներում, մասնավորապես՝ Հարավային Կիվու նահանգում։ Գրոհայինները գրավել են նաև դպրոցներ և հիվանդանոցներ, բռնի տեղահանել են ժամանակավոր տեղակայման ճամբարների բնակիչներին և հարկադիր աշխատանքի են ստիպել քաղաքացիական անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԿԴՀ-ի արևելքում անտանելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել։ Մեկ միլիոն բնակչությամբ Գոմա քաղաքը երկար ժամանակ ջրազրկված է, ինչի պատճառով մարդիկ ստիպված են ջուր վերցնել մոտակա Կիվու լճից՝ մեծացնելով համաճարակների վտանգը։ Գոմայի շրջակայքի բազմաթիվ բնակավայրերի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, նրանց թիվը գերազանցել է 300 հազարը։ Այդ մարդիկ անհապաղ սննդի, կացարանի, բժշկական օգնության և պաշտպանության կարիք ունեն։
«Մարտի 23-ի շարժման» ապստամբները Գոմա են մտել հունվարի 26-ին և այժմ ամբողջությամբ վերահսկում են քաղաքը: Ապստամբները հայտարարել են Գոմայի կառավարման կոմիտե ստեղծելու մասին։