Եղբայրական գերեզմանում համակենտրոնացման ճամբարներում մահացած հայերի աճյուններն էին. Միքայել Բադալյան

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա) քաղաքում ՝ Թել Ֆահրիյա հնավայրում, 2007թ-ի ամռանը իրականացվեց դատահնագիտական արտաշիրիմում։ Արդյունքում բացվեց մի եղբայրական գերեզման, որտեղ, ըստ երևույթին, գտնվում էին հայերի աճյունների մասունքները, ովքեր մահացել էին մոտակա համակենտրոնացված ճամբարում՝ օսմանյան պաշտոնյաների կողմից հարկադիր տեղահանություններից հետո։ Այս մասունքների դատաբժշկական վերլուծության նպատակը գերեզմանում թաղվածների կենսաբանական նկարագրեր ստանալն էր:

Արտաշիրիմման են ենթարկվել առնվազն 80 տարբեր տարիքային և սեռային դասակարգմամբ անձինք՝ պահպանված տարբեր կմախքային վիճակներով։

Եզրակացությունները տվեցին հետաքրքիր արդյունքներ, որոշ հաստատված պատմական ակնարկներ՝ միևնույն ժամանակ առաջ բերելով մի շարք բաց հարցեր:

Ենթադրվում է, որ սա Հայոց ցեղասպանության հետազոտության մեջ իրականացված առաջին դատահնագիտական և մարդաբանական աշխատանքն է: 2009թ-ին Ռոքսանա Ֆերլլինիի և Ալեքսանդրա Մ․ Քրոֆտի կողմից նշանավոր Journal of Human Rights ամսագրում հրատարակվել է հոդված՝ նվիրված այս ուսումնասիրությանը ։

Այսօր որոշեցի կրկին հրապարակել այս գրառումը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *