Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին խոստումը կատարելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հրեական պետությանը 2000 ֆունտ ռումբերի մատակարարման արգելքը հանելու համար, որը երկրին պետք է ինքնապաշտպանության համար։ Այս մասին փոխանցում է վարչապետի գրասենյակը։

«Շնորհակալ եմ նախագահ Թրամփ, որ կատարեցիք ձեր խոստումը Իսրայելին տրամադրելու անհրաժեշտ գործիքներ՝ իրեն պաշտպանելու, մեր ընդհանուր թշնամիների դեմ պայքարելու, խաղաղության և բարգավաճման ապագա ապահովելու համար», – ասել է Նեթանյահուն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *