Շոլցն Ալիևին հայտնել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունվարի 21-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է նաև, որ Գերմանիայի կանցլերը հետաքրքրվել է ադրբեջանական ԱԶԱԼ ընկերության ինքնաթիռի վթարի հետաքննության ընթացքով:

«Հանդիպմանը գոհունակությամբ խոսվեց Ադրբեջանի նախագահի և Օլաֆ Շոլցի միջև նախորդ հանդիպումների և քննարկումների մասին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *