Իսրայելի և Իրանի միջև պատերազմից պետք է խուսափել, Դավոսում հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը՝ փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ չի տեսնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նպաստել նման հակամարտության ռիսկին։
Ալ Սաուդը, ելույթ ունենալով Շվեյցարիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպմանը, նաև ասել է, որ այս շաբաթվա վերջին կայցելի Լիբանան, որն առաջին նման ուղևորությունն է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: