Թեհրանը և Բաքուն համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն

Հունվարի 21-22-ը Թեհրանում տեղի կունենա Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը։ Հանձնաժողովի նիստը կղեկավարեն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիղը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

Նրանք կքննարկեն տնտեսության, տրանսպորտի, բանկային, ներդրումների, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Սպասվում է, որ հունվարի 22-ին, այս հարցերի շուրջ քննարկումների ավարտից հետո, կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *