«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. «Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում ասել է.
«Երկու երկրների գործընկերությունը ժամանակից և պայմաններից անկախ է, Թուրքիան և Ադրբեջանը ողջ ներուժով կշարունակեն իրենց ընդհանուր ճակատագիրը որպես երկու եղբայր։ Թուրքիան «30-ամյա Ղարաբաղի օկուպացիայի» ժամանակ եղել է Ադրբեջանի կողքին։
Թուրքիան և Ադրբեջանը կարևոր ներդրում ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։Այս համատեքստում մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անխափան շահագործմանը, որը կազմում է Միջին միջանցքի ողնաշարը։ Դուք նաև գիտեք, որ մենք ցանկանում ենք իրականացնել Կարս-Նախիջևան երկաթուղու նախագիծը: Տեղեկացանք նաև ադրբեջանա-հայկական խաղաղոյթյան գործընթացում զարգացումների մասին: Մենք հասկանում ենք Ադրբեջանի օրինական մտահոգությունները: Կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը։
Թանկագին եղբայրս պարոն Բայրամովը հայտարարեց, որ ցանկանում են վերագործարկել Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատունը։Աստծո կամոք անհապաղ կանենք հնարավորինը այս առումով ։Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը կշարունակի նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։Ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջան է, ուժեղ Ադրբեջանը ուժեղ Թուրքիան է»։
▪️Ահա թուրք֊ադրբեջանական տանդեմի ընգծված հակահայ օրակարգը, որը ևս մեկ անգամ բացահայտ ներկայացվում է երկրի արտաքին գերատեսչության մակարդակով։
▪️Առանձին կներկայացնենք քարտեզ,որտեղ նշված է Ֆիդանի հիշատակած Կարս֊Նախիջևան երկաթուղին,որը արագ շահագործման հանձնելու համար ջանքեր չեն խնայվում։Եվ ինչպես կարելի է տեսնել այստեղ հանգուցակետային է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
▪️Եզրակացություն.
Զոհին միշտ էլ ավելի հեշտ է կորստյան մատնել,երբ նա չգիտի ,որ զոհն ինքն է։Սա թուրքական քաղաքականության անբաժանելի մասն է,որի ակունքները հասնում են Մեծ եղեռնի տարիներ և դեռ անդին։Խաղաղության և ժողովրդավարության քարոզով թուլացնել զգունությունն ու ճիշտ թիրախին հարվածել,ահա թե ինչ է տեղի ունենում»։