Հայտնի է ԴԱՀԿ նոր պետի անունը

Արսեն Մնացականի պաշտոնանկությունից հետո արդեն տևական ժամանակ թափուր մնացած գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը առաջիկայում կզբաղեցվի։

Ժողովրդի մեջ առավել հայտնի ԴԱՀԿ պետի պաշտոնը 168.am-ի տեղեկություններովկզբաղեցնի Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։ Վերջինս նախարար Սրբուհի Գալյանի կադրն է, ում հետ նախարարը հաջողությամբ աշխատել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։

Նշենք նաև, որ Սիրո Ամիրխանյանի թեկնածությունը քննարկվել է նաև արդարադատության փոխնախարարի պաշտոնի համար, սակայն ի վերջո, առավել նպատակահարմար է համարվել նրան վստահել գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *