Ակտաուում կործանված ինքնաթիռը վնասվել է «գետնից պատահական գնդակոծության պատճառով», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինքնաթիռը միտումնավոր չի հրակոծվել։
Ալիեւի խոսքով, վերջնական տարբերակը հայտնի կդառնա սեւ արկղերը բացելուց հետո։
«Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով: Սա ինքնաթիռին պատճառված առաջին վնասն է»,- ասել է նա։
Ալիևը նշել է, որ գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչի հատվածը նույնպես մեծ վնաս է կրել։