Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից՝ Ադրբեջանի ինքնաթիռի կործանման դեպքի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Azerbaijan Airlines» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր։ Ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ և իր խորին ցավակցությունն է հայտնել ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինը նշել է, որ կործանված ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման էին ենթարկվում ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը զբաղված էին այդ հարձակումները հետ մղելով, ինչն էլ կարող էր հանգեցնել ողբերգությանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *